|
Այս ձոնը արժանացել է Խորեն Նարպեի ուշադրությանը, որ, ինչպես Բ․էքսերճյանն է գրում, «մեծ կարողություն մը կը նշմարե այդ երիտասարդ բանաստեղծին վրա, առ ինքն կը կոչե զինքը՝ տեսնելու և անոր հետ խոսակցելու համար» («Ընդարձակ կենսագրություն․․․», էջ 65)։ Ի դեպ, Ե. Դուրյանի վկայությամբ, Մ. Խրիմյանը նույնպես շատ է հավանել այս բանաստեղծությունը և խոստովանել, «Իմ Պատրիարք եղած ատենս շատեր գրեցին ինձի համար, բայց անոր (Պ. Դուրյանի— Ա. Շ.) գրածին պես չի կար» (ԲԵՀ, 1968, № 1, էջ 149)։
Բանաստեղծության գրության ամսաթիվը վերականգնել ենք ըստ «Օրագիր․․․» թերթի տեքստի։
Մկրտիչ Խրիմյանը Կ. Պոլսի պատրիարք է ընտրվել 1869-ի սեպտեմբերի 3-ին։
8. Ի ԴԻՄԱՎՈՐՈԻԹՅՈԻՆ ԱՄԵՆ. ՀԱՅՐԻԿԻՆ
(էջ 28)
Օրինակված է ինքնագիր երկու տետրերում։
Տպագրվել է 1872, 1908, 1918, 1940, 1947, 1956 և Երուսաղեմի ժողովածուներում ։