9.Հայրիկն Հայոց
(էջ 30)
Օրինակված է ինքնագիր երկու տետրերում ։
Առաջին անգամ տպագրվել է 1869-ին «Օրագիր ծիլն Ավարայրվո» թերթում (հոկտեմբեր 27, թիվ 42)։ Զետեղվել է 1872, 1908, 1918, 1926, 1940, 1947, 1956-ի և Երուսաղեմի ժողովածուներում։ Բանաստեղծության աղավաղման մասին որևէ հիշատակություն չունենք։ Մ. Չերազ կարծում է, որ 18֊րդ տողը պետք է լինի ոչ թե «Յայ․ քուն Հայն», այլ «Հայ, քուն Հայն», (FA, էջ 18), բայց դա մերժվում է Դուրյանի կենդանության օրոք լույս տեսած և Երուսաղեմի հրատարակության տեքստերով։
«Օրագիր...»-ի տեքստը ժողովածուներից հայտանի . երստի համեմատությամբ ունի 4 ավելի տող և էական այլ տարբերություններ, ուստի ստորև ներկայացնում ենք հեղինակի կենթանության օրոք հրատարակված ամբողջ տեքստը (մ.).
Սլացիր սարերեն, Հայ փութով, հովիվ,
Փարատի սև ամպ, փայլի արդ արև
5 Լույս տեսնան դաշտեր ազատ առնենք քայլ
Ցըցուր ցուպդ, Հայերն կանչե մի յարաո
Ճանկեր արյունոտ կուրծ մեր թափ առինք,
...
Եկո′, հովվե մեզ սիրածդ, ազգասեր
Դու գըթոտ նման երկնի Հայրիկին՝
15 Յանմեղ և յալի տիրե լույս և սեր