Միհրդտտյանցի ցույց տված երկու սրբագրություն (տող 5 և 15) համապատասխանում է «Մեղվում» տպագրվածին, իսկ 16-րդ տողը բերված է ինչպես «Մեղվում», բայց չի նշված նախնական խմբագրումը։
12. ԿՈՒՅՍՆ ԼՔՅԱԼ
(էջ 36)
Օրինակված Է ինքնագիր երկու տետրերում։
Տպագրվել է բոլոր ժողովածուներում, բացի 1908, 1922, 1945 (Վենետիկի և հալեպի), 1952 և 1959-ի հրատարակություններից։
ԱՂԱՎԱՂՈՒՄՆԵՐ
|
26-րդ տողի աղավաղումը նշել են Բ. Էքսերճյանն ու Ե. Դուրյանը։ Վերջինս նկատում է, որ Ֆելեկյանի խմբագրածն անիմաստ է, ուշադրություն չի դարձված, որ «նույն խոսքին բայն՝ սանին, հոգնակի մնացած է» (ԲԵՀ, 1967, № 1, էջ 167)։ Այս, ինչպես նաև 5 և 19-րդ տողերի աղավաղումները, ցույց է տվել Մ. Միհրդատյանցը (հն, ան)։ Բոլորը մատնանշել է Ա. Գալայճյանը։ Թե ՏԹ-ում և թե Դուրյանի Բ տետրակում 4-րդ տողն է՝
Պարզեց աստեղց կարմարն կապույտ
և ընդգծված բառը անուշադրության սխալ է։ Դա հաստատով է նաև Ա. Գալայճյանը, որ գրում է, թե այդ բառը Ա տետրով եղել է կամար:
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՍՐԲԱԳՐՈՒՄՆեՐ
|