Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/245

Այս էջը հաստատված է

կազմողները համարել են անթվակիր (էջ 84)։ Ե․ Դուրյանի և Միհրդատյանցի ցանկերը ևս ապացուցում են, որ գրության տարեթիվը ստույգ է։

ԱՂԱՎԱՂՈՒՄՆԵՐ

1 Ո՜հ, մինչ ց՚ երբ, ըսե՛, ո՛ կույս, հոգիս ըլլա գեղույդ գերի, (ՏԹ, ՏԹՆԴ) 5 Զըլացար դու, անգո՜ւթ, վարդ մը տըժգույն ճակտիս, (ՏԹՆԴ) 12 Կասին տեղ լաց, քա՜ր (ՏԹՆԴ)

Բանաստեղծության ֆրանսերեն թարգմանության ծանոթության մեջ էջ 11) Մ. Չերազը նկատել է, որ առաջին տողի «մինչ»-ը տաղաչափորեն սխալ է և չի ամբողջացնում 16 վանկանի տողը։ Մ. Միհրդատյանցը ցույց տալով հեղինակային սրբագրումները, հիշյալ տողի խնդրո առարկա բառը օրինակել է մինչև, բայց մոռացել է նշել նախնականը՝ մինչ-ը։ Բոլոր աղավաղումները ցույց է տվել Ա․ Գալայճյանը։

ՀԵՂԻՆԱԿՍՅԻՆ ՍՐԲԱԳՐՈՒՄՆեՐ (ՄՄհն)

1 Ո՜հ, [մինչ] մինչև ց՚ե՞րբ, ըսե՛ [ո՛վ ո՛ կույս, հոգիս ըլլա գեղույդ գերի, 3 [Մեղմ] Լոկ [համբուրիկ մը] համբուրիկ մ՚ ուզեցի քաղել այտեդ մեկ թարմ վարդ, 7 Ո՛չ, ես չ՚եմ [ապրիր պանդուխտ քու] կրնար ապրիլ զուրկ գրկեդ,

16. ՆԱՑՎԱԾՔ ՄՀ

(էջ 42)

Օրինակված է ինքնագիր երկու տետրերում, Բ տետրակում վերջին տունը պակաս է։

Առաջին անգամ «Հայեաց մի» խորագրով տպագրվել է Դուրյանի կենդանության օրոք («Մեղու», 1871, 10 հուլիս, թիվ 49)։ Զետեղվել է բոլոը ժողովածուներում, բացի 1908, 1922, 1945 (Հալեպի և Վենետիկի) և 1959-ի հրատարտկություններից։

ԱՂԱՎԱՎԱՂՈՒՄՆեՐ

7 Արշալուսին կանուխկեկ՝ (ՏԹՆԴ) 14 Ո՜րչափ սիրեմ կրակներս մերկ (ՏԹ, ՏԹՆԴ)