Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/249

Այս էջը հաստատված է

Մինակ էր

Մեկ վարդ մի

Ներա ձոն

Մատուցի։

5 Թարմ այտերն
Շիկնեցան
Երբ առավ
Իմ վարդն այն։


[Հոն տեսի] ներա քով

10 [Թե] վարդն ո՜րչափ

Էր անշուք [էր]

[Ծաղկանց պապ] Գունաթափ

Եվ նվերս
Ալ որքան
15 Ներա քով
Աննշան։


Այս տարբերակը բանաստեղծը ջնջել է («ինք ավրած է»)։

Առաջին տան հեղինակային փոփոխություններն են. այստեղ արդեն վերնագրված է «Զոնիկք» (ՄՄՀն).

2—4 [Թարմ վարդ մի] Վարդ մ’ ըզգոն

[Ներա ձոն Մատուցի

[Մատուցի] Ներա ձոն:

19. ՄԱՆՈՒԿՆ ԱՌ ԽԱՉ

(էջ 47)

Օրինակված է ինքնագիր երկու տետրերում։

Տպագրվել է 1872, 1893, 1900, 1904, 1918, 1926, 1940, 1945 (Վենետիկ), 1947, 1956, 1959-ի և Երուսաղեմի ժողով ածուներում։

Ըստ Բ. էքսերճյանի գրված է մանուկներերի համար («Ընդարձակ կենսագրություն․․․»,էջ 82)։