Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/250

Այս էջը հաստատված է

ԱՂԱՎԱՂՈՒՄՆԵՐ (ՄՄՀՆ, ՄՄԱՆ Տ) շ

SԹ, ՏԹՆԴ.

9 Ընդունե՛ իմ հոգիս հեզիկ փառաճաճանչ

14 Դառնալ քեզի՝

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՍՐԲԱԳՐՈՒՄՆԵՐ (ՄՄՀՆ)

9 [Ընկալ և] ընդունել՜ իմ հոգիս հեզիկ փառաճաճանչ 15 Երբ [ընդ խութ] խութից ոտք

Առանձին նշումներում Միհրդատյանցը մերժում Է 2֊րդ տողի Ա․ Չոպանյանի ուղղումը «Եվ մութ, ի վիշտ» ասելով, որ ճիշտն Է «Ի մութ, ի վիշտ»։ Ա. Չոպանյանը 1893-ի ժողովածուի մասին գրած հոդվածում կարծում Էր, որ այս բանաստեղծությունը «տղայական խաղ մըն է, պետք էր իր տաղերեն դուրս ձգել, կամ գոնե հատորին ետևը, ծանոթագրությանց մեջ դնել իբր հետաքրքրությունյ» («Հայրենիք, 19 սեպտեմբեր, 1892, թիվ 246)։ Վերամշակված ուսումնասիրությունում նույնը նա ասում է նաև «Հայրիկն Հայոց» բանաստեղծության մասին։ Այս դիտողությունն անընդունելի է, քանի որ Դուրյանը հիշյալ բանաստեղծություններին ինչ֊որ արժեք տվել է և օրինակել տաղերի երկու տետրերում էլ։

20. ԱԻՐԵԼ

(էջ 48)

Օրինակված է ինքնագիր երկու տետրերում։

Առաջին անգամ տպագրվել է Դուրյանի կենդանութեան օրոք («Մեղու, 1871, 19 հուլիս, թիվ 50)։ Զետեղվել է բոլոր հրատարակություններում, բացի 1908-ի ժողովածուից։

ԱՂԱՎԱՂՈՒՄՆԵՐ (Տ)

ՏԹ, ՏԹՆԴ.

14 Սիրտ մորո մինչ սուզիմ հատակ, 22 Հողի մ՛որո գաղտնիքն է բույր,