«Մեղվում» այս տողերը համապատասխանում են Բ տետրի տեքստին, ՏԹ-ում 10-րդ տողն է «Շրջազգեստ մը շրջեց իմ շուրջ»։ Այդ կապակցությամբ Մ. Միհրդատյանցը ասում է, որ ներդաշնակ է իսկ «շրջեց»-ն «անիմաստ է» (ան)։ ՏԹՆԴ-ի վրիպակների ցանկում (էջ 258) 3-րդ տողի մենանալ բայը ուղղված է «մենենալ-ի, որն, անշուշտ, նոր վրիպակ է։ Անընդունելի է նաև Մ. Չերազի առաջարկած ուղղումը 8-րդ տողի՝ «Խոկալ, սուզիլ, ըզմայլիլ սուտ» ընդգծված բառը զուտ-ով փոխարինելու մասին (РА, էջ 55)։
ՏԵՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Մեղու»
|
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՍՐԲԱԳՐՈՒՄՆԵՐ (ՄՄհն)
|
21. ԴՐԺԵԼ
(էջ 50)
Օրինակված է ինքնագիր երկու տետրերում։
Առաջին անգամ լույս է տեսել գրողի կենդանության օրոք («Մեղու», 1871, 19 հուլիս, թիվ 50)։ Տպագրվել է բոլոր ժողովածուներում, բացի