Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/26

Այս էջը հաստատված է

«Վարդա՛ն» գոչեց նա, անդեն
20 Վասա՛կն ելավ դամբանեն։

Նա իրավունք, ազատությո՛ւն գոչեց հար․
Փոշոտ ու խոնջ ոտքերն նետեց ուր Հայ կար,
Ուր որ Հայ կար ջերմ համբուրեց նա այն հողն,
Ուր Հայն շնչեց՝ հառաչ և հուր ղրկեց հոն.
30 Բոցաթըռիչ Հայե ի Հայ նա թըռավ,
Հարված, ցավ, դավ՝ սերն խեղդելու չեղան բավ:
Այս հայկազնը չ՚ուներ սուր,
Այլ կուրծն ուներ Հայ, խաչ, հուր․
Կը կագներ սեր և գրգլյակ,
30 Նա գո՛ւթ ուներ, ո՛չ քըսակ։

Ազա՛տ սիրեց, ազա՛տ գոչեց, չը թովեց.
Հայն զ՚այն ատեց, Հայ մը ձեռքը չը թոթվեց.
Բանտ, կախաղան, աքսոր, Սիպիր և սուսեր
Չը կրցին ձայնն մարել, խեղդել իր հույսեր.
35 Միշտ «Հա՜յ» կանչեց, բարձն Էր գլխուն Մասյաց սար.
Նա սիրտն ըրավ հայրենահուշ գոռ քընար.
Արդ հայրենյաց մեր շնչիկ՝
Հով մը կուգա անուշիկ՝
Վառ ճակատուց այցելու,
40 Հայուն աչերն սրբելու:

Բա՛ց են թևեր, բա՛ց են սրտեր, բա՛ց ճակատ,
Եկո՛ օգնել տըկար Հայուն ապաբախտ,
Հուր հայրենյաց, եղբայրության դու հագա՛գ,
Քընարահար Հայու մը իղձ քեզ հրեշտակ.