Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/263

Այս էջը հաստատված է

(«Ծաղկաքաղ արդի հայ գրականության», առաջին հ., Վենետիկ, 1957, էջ 242, ծ,): Վ. Նորենցին ես տրամաբանորեն ճիշտ է թվացել «աստղեր»-ը, բայց սրբապղծություն է համարել «ընդունել այդ քմահաճ շտկումը («Տաղեր», 1963, էջ 80)։ Ավելի ուշ նա «բացարձակապես ավելորդ» է համարում «աստղեր»֊ի օգտին եղած «բոլոր ենթադրություններն ու տրամաբանությունները» («Տաղեր», 1967, էջ 132)։

Մի կարևոր վերապահություն։ Հնարավոր Է, որ սփյուռքահայ դասագրքերում կամ քրեստոմատիաներում սրրագրվել Է տողը, բայց Դուրյանի ոչ մի ժողովածուում այդպիսի փոփոխություն չի կատարվել։

Վ․ Պարտիզունին նույնպես խոստովանում Է, որ Դուրյանի «բոլոր հրատարակություններում» հիշյալ տողը տպվել է առանց սրբագրման։ Ի դեպ, նա կարծում է, թե «Տրտունջք»-ը տպագրվել է նաև 1908-ի Պոլսի ժողովածուում, ինչպես նաև Վիեննայի 1959 թ. հրատարակության մեջ։ 1908-ի ժողովածուն, ինչպես նշել ենք, միակն է, ուր տեղ չի գտել «Տրտունջք»-ը, իսկ Վիեննայի 1959-ի հրատարակություն գոյություն չունի։

Պարտիզունին հիշում է Օշականի ենթադրությունը, սակայն գտնում է, որ «համարձակության պետք է դիմել» և առաջարկում է Աստվածը փոխարինել Աստղեր-ով, քանի որ, ինչպես հավատացնում Է գիտնականը, «բնագրում «համառոտագրության մը ձևով կամ անկատար գրված «աստղ»-ը կարող է լինել և՜ աստված և՜ աստղեր» («Գրական թերթ», 1966, 5 մարտի, №10)։ Այսպիսով այն, ինչ Օշականի մոտ միայն ենթադրություն էր, այստեղ դարձել է իրողություն: Վերևում ամբողջությամբ բերված է Օշականի ասածը և դրանից ոչ մի կերպ չի կարելի հետևցնել, թե բնագրում իրոք գրված է «Աստղ»։

Բայց մի շարք այլ փաստեր ևս չեն խոսում այդպիսի ուղղման օգտին։

Նախ․ Օշականը, երբ հետագայում հանգամանորեն անդրադարձավ Դուրյանի ստեղծագործությանը և իր «Համապատկեր արևմտահայ գրականություն» աշխատության 2-րդ հատորում (Երուսաղեմ, 1953), ավելի քան 150 մեծագիր էջ նվիրեց բանաստեղծին, խոսելով «Տրտունջք»-ի մասին՝ հարկ չի համարում անդրադառնալ իր ենթադրությանը և դա այն դեպքում, երբ քանիցս խոստովանում է, թե ինքը տեսել կամ ծանոթ է Դուրյանի