Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/264

Այս էջը հաստատված է

ձեռագրերին (էջ 313, 396 և այլն) ։ Սա չի՞ նշանակում արդյոք, որ Օշականը անաչառորեն հրաժարվել է իր ենթադրությունից։

Երկրորդ. Ա. Չոպանյանին գրած 1891-ի օգոստոսի 30-ի նամակում պատասխանելով այն հարցին, թե ինչ աղավաղումներ են թույլ տրվել բանաստեղծի տաղերում, Ե. Դուրյանը «Տրտունջք»-ի կապակցությամբ նշում է միայն 14-րդ տողի վրիպակը (վանքին՝ վանկին-ի փոխարեն)։ Եթե Ե. Դուրյանը հարկ Է համարել խոսել վրիպակի մասին, ապա մի՞թե կանտեսեր աղավաղումը։

Երրորդ. Միհրդատյանցը ոչ միայն ցույց չի տալիս որևէ աղավաղում, այլև պարզում է, որ առաջին տողը նույնիսկ չի սրբագրվել։

Որ Վ. Պարտիզունու առաջարկած «ուղղումը» ըստ էության մի աղավաղում է, հիմնավորապես ցույց տվեց գրող Արամ Արմանը՝ մեկ առ մեկ հերքելով գրականագետի բոլոր «փաստարկումները» («Գրական թերթ», 1966, 3 հունիսի, №23)։ Ի լրումն ամենի հրապարակվեց նաև ինքնագրի լուսանկար- վերարտադրությունը (նույն տեղում), որով վեճն ըստ էության ավարտված պետք է համարել։ Սակայն «Գրական թերթ»-ում ծավալված մտքերի փոխանակությունից հետո էլ, ըստ երևույթին դրան անտեղյակ, սփյուռքահայ մամուլում արտահայտվեցին թեր ու դեմ կարծիքներ, որոնց հեղինակները աշխատում են տրամաբանորեն հիմնավորել իրենց տեսակետները (տե՜ս «Աշխարհ», Փարիզ, 1966, թիվ 316, «Երևան», Սոֆիա, 1966, թիվ 51, «Աշխարհ», 1970, թիվ 639 և այլն)։

Վեճերի առիթ է տվել նաև բանաստեղծության 12-րդ տողը։ Բացառությամբ «Տաղերի» 1954-ի և 1967-ի հրատարակությունների, բոլոր ժողովածուներում այդ տողը եղել է

Ելնել աստղերու սանդուղքն անալի...


Բ. Էքսերճյանն այս առթիվ ոչ մի տարակույս չի ունեցել և բացատրել է. «Փոխանակ ըսելու առանց ալյաց, որ ալիք չունի» («Ընդարձակ կենսագրություն.․.», էջ 109, ծ.)։ «Ալիք» բառի փոխաբերական գործածության հետ է կապում նաև Մ. Ճանաշյանը՝ ենթադրելով, թե «Դուրյանե հորինված բառ մըն է անելանելի իմաստով» («Տաղեր, նամակներ, հատվածներ»,