Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/271

Այս էջը հաստատված է

«Վերոգրյալ տաղը» «Տրտունջքն» է, թե՞ մեկ այլ գործ։ Այս հարցին պատասխանելուց առաջ, լսենք մի կարծիք։ Հովհաննես Ավագյանը արտահայտելով այն ճիշտ տեսակետը, թե Դուրյանի «Տրտունջք»-ը պետք շունը զղջումիս, ի միջի այլոց նկատում է. «Մեր փույթը չէ, թե ե՞րբ գրեց Դուրյանը իր Զղջումը, իրոք Տրտունջքը գրելեն օր մը վե՞րջ, ինչպես փակագծի մեջ կը գրվի առհասարակ, թե ոչ Տրտունջքեն ամիսներ առաջ, ինչպես փաստեցին ուրիշներ» («Գրական դեմքեր», Նյու-Յորք, 1925, էջ 102)։ Մեզ հայտնի չէ, թե ինչ փաստեր են բերվել «Զղջում»-ը «Տրտունջք»-ից առաջ գրվելու օգտին, բայց թվում է, թե դրանք չեն կարող հիմնավոր լիներ Մեր կարծիքով «վերոգրյալ տաղը» «Տրտունջք»-ն է։ Դուրյանն իր տաղերը տպագրության պատրաստելիս, տետրերում օրինակելիս, ինչպես արդեն նկատել ենք, հաշվի է առել դրանց ներքին, իմաստային առնչակցությունը։ Նախ զետեղել է, ասենք, Խրիմյանի պատրիարք ընտրվելու կապակցությամբ հեղինակած ոտանավորը, ապա Սկյուտար թաղամասն այցելելու առիթով գրածը, «Սիրել»-ին հաջորդել է «Դրժել»-ը և այլն։ Երկու տետրում, դատելով Ե. Դուրյանի և Միհրդատյանցի արտագրած ցանկերից, «Զղջում»-ը զետեղված է «Տրտունջք»-ից հետո, այնպես, որ «վերոգրյալ տաղը» «Տըրտունջք»-ն է։

27. Զ՚ՆԵ ՊԱՇՏԵՄ

(է, 64)

Օրինակված է ինքնագիր երկու տետրերում։ ԳԱԹ-ում պահվում է բանաստեղծության նախնական, մատիտով գրված հեղինակային օրինակը, որ Պ. Դուրյանը ժամանակին նվիրել է Հ. Ճանֆեսճյանին։

Տպագրվել է բոլոր ժողովածուներում, բացի 1908-ի հրատարակությունից։

ԱՂԱՎԱՂՈՒՄՆԵՐ

5 — 6 Ես չը սիրեմ՝ երբ կուսի (ՏԹՆԴ)
Մ՚աչերը զիս բուրվառեն՝ (ՏԹՆԴ)
14 Երբ կուսի մը հեզանազ, (ՏԹՆԴ)