31. ՄԱՆԻՇԱԿ
(Էջ 72)
Օրինակված էր միայն ինքնագիր Բ տետրում: Տպագրվել Է բոլոր ժողովածուներում, բացի 1908, 1922 և 1945 (Հալեպ) հրատարակություններից:
ԱՂԱՎԱՂՈՒՄՆԵՐ (Տ)
14 Վարդերն ամբիծ այտերուն։ (ՏԹՆԴ)
Մ. Միհրդատյանցը հաստատում է, որ 24-րդ տողը պետք է լինի «վերն հառած աչքն ու հոգին», բայց ոչ «վերն առած», ինչպես ըստ երևույթին առաջարկել է Ա. Չոպանյանը (ՄՄան)։
32. ԻՄ ՀԱՆԳԻՍՏԸ
(էջ 74)
Օրինակված է միայն ինքնագիր Բ տետրում։
Տպագրվել է բոլոր ժողովածուներում, բացի 1908, 1922, 1945 (Վենետիկ) և 1959-ի հրատարակություններից։ Մ. Չերազը 3-րդ տողի` «Թե ջուխտ մարգրիտ թափին իմ վրա» ընգգծված բառը առաջարկել է դարձնել սթափեն (PA, էջ 69), որի համար որևէ հիմք չկա։
33. ՆՈՐ ՍԵՎ ՕՐԵՐ
(էջ 75)
Օրինակվել է միայն ինքնագիր Բ տետրում։ Առաջին անգամ տպագրվել է հեղինակի կենդանության օրոք` Կ. Պոլսի «Մամուլ, արձագանք հասարակաց կարծյաց» հանդեսում (1871, 8 հոկտեմբեր, թիվ 169, էջ 99 100), որի մի օրինակը ևս պահվում է Պ. Դուրյանի