Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/28

Այս էջը հաստատված է

8. Ի ԴԻՄԱՎՈՐՈԻԹՅՈԻՆ



ԱՄԵՆ. ՀԱՅՐԻԿԻՆ



Ո՞վ է որ գա մեզ ճեղքած օդն, ալին,
Ճակտին վրա գոհարք, աստեղք կը փայլին․
Թագավո՞ր մ՚է Հայ, որ ցատկեց շիրմեն,—
Ո՛չ, դեմքը վառողք արցունք՝ ըսպի են․
5 Նա կ՚արհամարհե ծիրանի, փառքեր,

Նա սև է հագեր։


Նա մեր Հայ եղբարց արցունքն է քավեր,
Ցույց կուտա մեզի արյուն ու ավեր,
Դյուցա՞զն մ՚է, որ դո՜ւրս թըռավ դամբանեն,
10 Ո՛չ, թուր չ՚է՛ ձեռքն, այլ խաչ բռներ արդեն,
Չը ցայտեր աչքեն շանթեր, այլ սե՛ր, գո՛ւթ․

Դողա անկե Քուրդ։


Նա կուգա Հայոց կարմիր մարդերեն,
Ազատեց Քրդեն հեգ Հայ գերիներն,
15 Խաչափայտով մը պանծացավ հաղթող,
Հնչեցուց ի Հայս ազատության փող,
Տեսե՛ր, քուրձ հագեր, կարծես ինք դիակ,

Բայց սիրտն է կըրակ։