Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/280

Այս էջը հաստատված է

օգտվհլ Հ. Ճանֆեսճյանի մոտ եղած նյութերից, և ապա, ինչպես կտեսնեք, ՏԹՆԴ֊ի և ԳԱԹ-ի տեքստերում անհամապատասխանություններ կան։ Բնորոշ է, որ Մ. Միհրդատյանցը որևէ աղավաղում ցույց չի տվել։ Մնում է ենթադրել, որ Էքսերճյանը հեղինակային սրբագրումը շփոթել է Ֆելեկյանի աղավաղման հետ։ ԳԱԹ֊ի տեքստը ևս հաստատում է, որ իսկապես 4-րդ ու 31֊րդ տողերը ՏԹՆԴ֊ում աղավաղված են։

Բ․ էքսերճյանը 28֊րդ տողը վրիպակների ցանկում «ուղղել» է.

Դարձած ատեն տրվի ՚ի սիրտ, որ աղավաղում է։ Մ. Չերազն իր հերթին կասկածել է 8֊րդ տողի՝ «Որոց շուքը սիրեինք միշտ» ընդգծված բառի վրա և առաջարկել է որո ձևը (PA, էջ 49)։ Եղած նյութերը սակայն «ճշտման» օգտին չեն խոսում։

Բ տետրում գրության ամիսն ու օրը չի նշված, սակայն այն կա ՏԹնԴ֊ում և ԳԱԹ-ի ինքնագրում։ ԳԱԹ֊ի տեքստը նախնականն է և երկրորդ վերնագիրն է ոչ թե «Հուշք», այլ «Հիշե զ՚իս»։ Ավարտուն տեքստի համեմատությամբ նախնական օրինակն ունի հետևյալ տարբերությունները.

Ո՜հ, դու իմ սերը հիշե։
8 — 9 Որոնց շուքը սիրեինք միշտ
Նստիլ, խոսիլ, ի շուրթ դողդոջ՝


Ա․ Գալայճյանի ակնարկից երևում է, որ Բ տետրակում եղել է հեղինակային սրբագրություն․

1 Սա [կապույտ] խաղաղ Մայր — Օվկեանին, Նախնական տեքստի հեղինակային սրբագրություններն են․ 12 Դու իմ [խոսքերը] մրմունջքը հիշե։

16 [Դալար տեսնես ուր] Ուր կը գտնես մորչ չոր մացառ։

36. Ի ԳԵՐԵԶՄԱՆՆ

ԱՄԵնԱՍԻՐԵԼՎՈ ՎԱՐԴԱն ԼՈՒԹՖՅԱՆԻ

ՀԵԾԵԾՄՈ՜ԻՆՔ

(էջ 83)

Օրինակվել է ինքնագիր Բ տետրում։ Վերջին վեց տողը, որ կազմում է տետրակի 55-րդ էջը, պակասում է (Տ, էջ 139)։

Տպագրվել է բոլոր ժողովածուներում, բացի 1908, 1945 (Հալեպի) և 1952-ի հրատարակություններից։