|
Ըսթամպոլի կապույտ գոտին- Վոսփորի նեղուցն է։
37. ԻՄ ՄԱՀԸ
(էջ 86)
Ե. Դուրյանի և Մ. Միհրդատյանցի ցանկերից երևում է, որ այո բանաստեղծությունը եղել է Բ տետրում։ Ինքնագիրը չի պահպանվել։
Զետեղվել է բոլոր ժողովածուներում, բացի 1908֊ի հրատարակությունից։
Տպագրվում է ըստ ՏԹՆԴ֊ի։
ՏեՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲեՐՈՒԹՅՈԻՆ
SԹ
7 Ո՜հ, նըշուլե ցուրտ ճառագայթք,
Վ․ Թերզիբաշյանը ենթադրում է, որ «Վարդ և Շուշան»֊ի 1869֊ի փետըրվարի 22֊ի թատերազդում տպագրված Դուրյանի «Հիշատակ» տաղը «Իմ մահը» բանաստեղծությունն է, որի վերնագիրը փոխել էին՝ բովանդակությունից ելնելով։ Նշանակում է՝ այդ բանաստեղծությունը գրված է եղել դեռևս 1869 թ․, մինչդեռ բոլոր ժողովածուներում թվա գրված է 1871» («Պետրոս Դուրյան», 1959, էջ 16)։ Գրականագետը նման ենթադրության համար, անշուշտ, հիմք է ընդունել «Իմ մահը» քերթվածի «Եվ հիշատակս ալ թառամի,» տողը։ Բայց չէ՞ որ դա կարող է պատահական նմանություն լինել, որից դժվար է անվերապահ եզրակացության հանգել։
Ի դեպ, «Հիշատակ» բանաստեղծության մասին։ Բ․ էքսերճյանը մամուլի միջոցով դիմել է Վերգինե Գարադաշյանին, որ արտասանել է «Հիշատակ»֊ը՝ խնդրելով իրեն հանձնել այդ բանաստեղծությունը, ըստ որում նա կարծում էր, որ թատերազդը տպվել է «70 կամ 71ի ատեն» («Արևելք», 1892, թիվ 2523)։ Հայտնի չէ, նա հասե՞լ է արդյունքի, թե ոչ։Բայց