Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/32

Այս էջը հաստատված է

10. ԵՐԳ ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱՆԱՆՑ

Արի՛ք, որդի՛ք Արարատյան,
Նըսեմ ճակատք ցայտե՛ն թող շանթ,
Դողդոջ ձեռաց մեջ սուր ցոլա՛ն,
Արդար վրիժուց ժամն հասավ արդ,
5 Փշրի՛ Պարսկին անդուլ կացին,
Հայք բա՛վ լացին.
Մեռնի՛նք Մասյաց շուքերուն տակ,
Հավերժ կանգնե՛նք հաղթանակ.
Օ՜ն, ազա՛տ ըլլանք
10 Եվ Հայաստան մեր,
Թող տա՛ն արձագանք
Մասիք անվեհեր.
Մեռնի՛նք յ՚Արտազ Տղմուտի մոտ,
Ուսկից ծագի մեզ առավոտ։
15 Մեր սուսերը փայլեն
Սասանին Սասանք,
Մեր ամեն քայլեն
Ծագի հաղթանակ։