Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/324

Այս էջը հաստատված է

Իզմիրլյան, բարձրաշնորհ Տ. Եղիշե Ս. եպիսկոպոս Դուրյան», Կ. Պոլիս, 1908, 6, 8, 10)։ Բայց ինչո՞ւ է Պ. Դուրյանը Իզմիրլյանին շնորհավորել նրա վարդապետ դառնալուց ավելի քան երկու ամիս հետո։ Մեր կարծիքով այդ շնորհավորական նամակը գրված է Իզմիրլյանի «Գավազանի իշխանություն» առնելու առիթով, ինչը, ըստ կենսագրի, կատարվել է 1869-ի «Վարագա Խաչի բարեկենդանի կյուրակեին» , Օրթագյուղի նույն եկեղեցում (նույն տեղում, էջ 8)։ Դա հաստատվում է նաև այն բանով, որ 1869-ին այդ տոնը նշվել է սեպտեմբերի 21֊ին («Օրացույց և գուշակություն օդոց 1869 թվին Քրիստոսի և Հայոց ՌՅԺԸ=1318», հորինյալ ի տեր Երեմիա քահանայե, Կ. Պոլիս)։ Այս թիվը ավելի մոտ է Դուրյանի նամակի ամսաթվին, քան էքսերճյանի նշածը։

1) Սիրտ իմ թրթռայ ընդ առաջին տեսութիւն Ձեր...— Ըստ Բ. էքսերճյանի Պ․ Դուրյանը Իզմիրլյանին հանդիպել է երեք անգամ։ Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Օրթագյուղում, Եվգինե տուտուի տանը (Ընդարձակ կենսագրություն․․․», էջ 87)։

2) ...բաղդն... հալածեաց զիս յափունս հեռաւորս...— «Այսինքն յՑուսկյուտար և Կետիկ Փաշա, զի Դուրյան Պոլսեն դուրս ելած չէ», (ծ․ Բ. էքսերճյանի, ՏԹՆԴ, էջ 222)։

3) ...Ոչ լուայ յառաջագոյն զկատարումն ձեռնադրութեան — Ակնարկը, անշուշտ, վերաբերում է Իզմիրլյանի վարդապետ ձեռնադրվելու արարողությանը։

4) ...ի լուր դաստփոխութեան աստիճանիդ— Խոսքը Իզմիրլյանի գավազանակրի իրավունք ստանալու մասին է։

2․ ‹ԱՌ Պ. Տ. ԱԴԱՄՅԱն>

(էջ 157)

Ինքնագրի ճակատագիրն անհայտ է։

Առաջին անգամ տպագրվել է «Մասիս» հանդեսում (1893, 17 ապրիլ, թիվ 3987, էջ 227—228), երկրորդ անգամ էական սխալնեով զետեղել է իր գրքում Վ․ Թերզիբաշյանը («Պետրոս Դուրյան», Երևան, 1959, էջ 56—58)։ Նամակը ծանոթ է եղել էքսերճյանին և Չոպանյանին, որոնք դրանից