Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/334

Այս էջը սրբագրված է

2) ...առելի է նա սգալի հիշտակի մը արտոսրով— Ակնարկը վերաբերում է Վ․ Լութֆյանին։

3) ...Մայիս 21-ի սև գիշերն— Վ. Լութֆյանի մահվան գիշերը։ 4

) Փըտտեցան նորա ոսկերքը հիմա. Խոսքը այստեղ և հետո դարձյալ Վ. Լութֆյանի մասին է։

5) ...իր տխուր դամըանականը— Վ. Լութֆյանի դամբանականը տե՛ս սույն հատորում։

6) ...Տեղ մը ըսած եմ...— 1871֊ի փետրվարի 5֊ի նամակում Դուրյանը գրել էր. «.․․Ո՞ւր կը մնա մեր ճակատագիրը, այն ճակատագիրը, որ զմեզ միացուց մանկության մեջ՝ այն ընկերական վառարանին շուրջը որ դպրոց կ’ըսվի։

7) ...ձմեռը քեզ կը գրեի թե կը մսիմ— Տե՜ս 1870֊ի դեկտեմբերի 21֊ի նամակը։

8) ...եղբայրդ քանի մի օր է տեսած և հարցուցած չ’եմ—Մեզ անհայտ է, թե ո՞վ էր Տ․ Ադամյանի եղբայրը։

7. ԱՌ ՄԵԾ.<ԱՊԱՏԻՎ> Ա. ԷՖ.<ԵՆՏԻ> ԼՈԻՍԻՆՅԱն

(էջ 168)

Ինքնագիրը պահվում է Երուսաղեմի պատրիարքարանում, իսկ ընդօրինակությունը՝ ԳԱԹ֊ում։

Առաջին անգամ տպագրվել է «Արևելք»֊ում (1889, թիվ 1607), ապա զետեղվել 1893֊ի և հետագա բոլոր այն ժողովածուներում, որտեղ հրատարակվել են Դուրյանի նամակները։

Ա. Չոպանյանի արխիվում պահվող նամակի ընդօրինակության վրա, հավանաբար Ե. Դուրյանի ձեոքով, գրված Է «Առ Առաքել Լուսինյան»։

ՏեՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Արևելք», ՏԹՆԴ

1 մութ։ 2 կուրծքիս։ 3 երկնքի։ 5 [այսինքն] իմ։ 7 (բացակայում է)։ 8 երկընքի։ 9 աստղերը։ 14 [Սկյուտար]։