«իբրև թաղեցի հանդիսական ունկնդիր մը» լսել է Ա. Վարդանյանի ատենախոսությունը։ Ուրեմն Աժտեր֊Խանը սկյուտարցի էր, քանի որ հանդեսը կատարվել է Սկյուտարում, Մինչդեռ Ա. Լուսինյանը Խասգյուղ թաղից Էր։ Ավելի կարևոր է երկրորդ մեջբերումը. «Արամ,— կարդում ենք այդտեղ,— այդ թեր-հսկայն, ինչպես գրում է բարեկամիս մեկը, որո երկաթի ապտակն ալ ուտելու թողնախապատրաստվի այդ գաճաճ Արամը, մեր գրական ասպարիզին հակոտնյան Է» («Մասիս», 1871, 2 սեպտեմբեր, թիվ 1142)։ Ընդգծված բառերից «Թեր-հսկայն» և «Գաճաճ» արտահայտությունները Պ. Դուրյանինն են, իսկ «բարեկամը» Ա. Լուսինյանն Է, որ հանձնարարել Է կամ խնդրել «Աժտեր-Խան»-ին (կամ «Տորգ»֊ին, քանի որ Արամը հակված Է կարծելու, որ դրանք միևնույն անձնավորությունն են) պատասխանելու Արամին՝ միաժամանակ հայտնելով «մեկ»֊ի՝ Պ. Դուրյանի կարծիքը։ Իսկ որ Դուրյանը ինքն Էլ է ցանկացել «հռչակել» Ա. Վարդանյանին, վկայում է Ա. Լուսինյանին գրած 1871-ի օգոստոսի 13֊ի նամակը։
6) ...թերաքննության մեջ ներա... — «Այս մեջ քանի տողերն ալ անընթեռնլի են...»— (ծ. Բ. Էքսերճյանի, ՏԹՆԴ, էջ 241):
7) Չորեքշաբթի օր...— Սեպտեմբերի 8-ը։
11. ‹ԱՌ Պ. Ա. ԼՈՒՍԻՆՅԱՆ›
(էջ 176)
Ինքնագրի ճակատագիրն անհայտ է։
Առաջին անգամ տպագրվել է «Արևելքում» (1889, թիվ 1607), ապա զետեղվել է 1893, 1918, 1945, 1947, 1952, 1956 և 1959-ի ժողովածուներում։ Բ. էքսերճյանը ծանոթագրությամբ հաստատել է, որ նամակն իրոք ուղղված է Ա. Լուսինյանին (ՏԹՆԴ, էջ 244)։
ՏԵՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Արևելք»
1 տարվան։ 4 հրճում։ 6 [արդյոք] պիտի: 7 անցունել։ 8 ես [ալ]:
SԹՆԴ
2 ուղարկել: 3 [համար]։ 5 անիվներուդ։