Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/347

Այս էջը սրբագրված է

«Արևելք»

3 երկինքին։ 30 ներդաշնակությունը։ 33 (բացակայում է)։ 50 տեսնեմ։ 68 Զարդարյանի [կամ Գավաֆյանի]։ 72 սա։ 73 մուսայն։ 74 (բացակայում է)։

ՏԹՆԴ

1 Ա՜,։ 4 մինչև [որ]: 6 ապրիմ։ 7 չպիտի: 9—10 (բացակայում են)։ 25 մելամաղձիկ։ 26 (բացակայում է)։ 27 վարդն։ 32 դաշնակավոր։ 37 զգերեզմանն։ 38 [և] կը սիրվիք: 47—56 (բացակայում են)։ 59 անգին։ 60 աշխարհես։ 67 (բացակայում է)։ 68 Զարդարյանի [և Գավաֆյանի]։ 70 գտնեն։ 71 (Պարբերությունն ավարտվում է)։ 76 դալկացում է։ 77 (բացակայում է)։

Ընդօրինակություն

23—24 (բացակայում են)։ 61—64 (բացակայում են)։ 80 եղև։

1) ...ես ալ կ՚ըսեմ. / «Երիտասարդ ըլլալ և երգել/Ծեր լինիլ և աղոթել» /— Չակերտներում առնված խոսքերը, հավանաբար, Լամարթինինն են. Այդ խոսքերը, ըստ Միհրդատյանցի, հիշել է Ե. Դուրյանը և նկատելէ որ դրանք «Լամարթին գրած Է եղել իր Commentairner-ներու մեջ...» (ԲԵՀ, 1968, № 1, էջ 143)։

2) ...Ձեր սիրո նշանավոր հանդեսը— Այս և հետագա մյուս արտահայտությունները («զույգ մը նոր երջանիկ») վերաբերում են Ա. Լուսինյանի և Ա. Վարդանյանի առաջիկա ամուսնությանը։

3) Նուպարա և Փանոսյանի Սանուց ապագա ուխտն իր առաջին շունչն ու նահանչը ի Ջենջ ընդունի պիտի— Ա. Լուսինյանը Նուպար Շահնազարյան վարժարանի սան էր, իսկ Ա. Վարդանյանը սովորել է Փանոսյանի հիմնած Ագապյան իգական վարժարանում։

4) Շահնազարա չափ պարտիս սիրել զՓանոսյան— Կարապետ Շահնազարյանը 1000 ոսկի էր կտակել վարժարան հիմնելու համար, որին հետագայում Նուպար փաշան ավելացրեց 3000 ոսկի և հնարավոր եղավ բացել Շահնազարյանի երկրորդական վարժարանը։ Իսկ Կ. Փանոսյանը Սամաթիայում հիմնել էր Ագապյան աղջկանց վարժարանը։

5) Հոգ չէ, նա գիս ալ նախատեց— Խոսքը իր հոդվածների առթիվ Կ. Փանոսյանի տպագրած պատասխանների մասին է։

6) Պառակտումի— Նկատի ունի իր «Պառակտում մը» հոդվածը։