Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/351

Այս էջը հաստատված է

գրեթե բառացի առկա է Տիգրան Ադամյանին ուղղված 1871-ի փետրվարի 5-ի նամակում («Առայժմ այն չափ չ՚եմ ցավիր իմ վիճակիս և հուսահատ ապագայիս վրա որչափ առաջ. ալ ոչինչ փույթս չէ, միմիայն ընտանյացս բեռ չըլլալ...)» Եթե Դուրյանն էր այդ կենսագրության հեղինակը, ապա պատշաճ չէր լինի առաջին դեմքով շարադրել, քանի որ նրա նպատակը, ինչպես տեսնում է ընթերցողը, գրողին «հրապարակի ծառայության մտցնելն» էր` աշխատանք գտնելը։ Բավարա՞ր են այս ամենը, ինչպես և Եղիշե-Դուրյանի վկայությունը այդ կենսագրությունը բանաստեղծի հեղինակությունը համարելու, դժվար է ասել։ Անկախ այն բանից, թե ո՞վ է գրել այդ ծանոթությունը (Դուրյանը կամ խմբագրության աշխատողներից որևէ մեկը). դրա արժեքը կարևոր է, քանի որ Դուրյանի առաջին կենսագրությունն է։

1) ...16—18 տարեկան երիտասարդ մ’է— Ա. Չոպանյանը Պ. Դուրյանի- ծննդյան թվականն է համարում 1851-ը, իսկ Բ. էքսերճյանը և ուսումնասիրողների մեծ մասը` 1852-ը։ Իրավացի է Չոպանյանը։ Պ. Դուրյանի ծննդյան 100-ամյակի առթիվ Ստամբուլում կազմված հանձնախումբը ստուգելով Սկյուտարի Ս. Խաչ եկեղեցու տոմարները, պարզել է, որ գրողը «ծնած է 1851 մայիս 20ին և մկրտված մայիսի 25-ին» (Տե՛ս «ճառագայթ» շաբաթաթերթ, Իսթանպուլ, 1951, թիվ 210, էջ 4, ինչպես նաև «Դուրյանի կյանքը...» աշխատության ծանոթագրությունը, էջ 231։ Մկրտության վկայականի՛ պատճենը նույնպես պահվում է ԳԱԹ-ում)։

2) ...Ենի մահալեի վարժարան— Ենի մահալլեի վարժարանը առավել հայտնի է Սկյուտարի ճեմարան անվամբ, որ հիմնվել է 1838-ին Կարապետ Պալյան և Հովհաննես ամիրաների ջանքերով։

3) ...3—4 տարի առաջ վարժարանեն ելած...— Բանաստեղծի ծնողները կարիքից դրդված իրենց որդուն Սկյուտարի ճեմարանից հանել են 1866-ին և աշխատանքի տեղավորել մի դեղագործի մոտ։ Սակայն Պ. Դուրյանը շուտով հաճախել է վարժարան, որ ավարտել է 1867-ին («Դուրյանի կյանքը...», էջ 31)։

4) ...սարաֆի մը քով— Սարաֆը (սեղանավորը) Մարտիկ աղան Էր («Դուրյանի կյանքը...», էջ 31)։

5) ...մոտերս ուրիշ մ՚ալ կը հեղինակե — Խոսքը հավանաբար «Ասպատակությունք Պարսկաց ի Հայս կամ Ավերումն Անի մայրաքաղաքին Բագրատունյաց» թատրերգության մասին է: