Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/358

Այս էջը հաստատված է

մեկը, հետագայում զբաղվել է առևտրական գործունեությամբ։ Մահացել է մեր դարի 20-ական թվականներին։

Նարպեյ— Տե՛ս Գալֆայան Խորեն։

Շահնազար (յան) Կարապետ ( ? —1865) — Վարդապետ, որի մահից հետո Առաքել նուպար փաշան նրա կտակած 1000 ոսկի գումարին ավելացնելով ևս 3000 ոսկի` 1866-ին Խասգյուղ թաղամասում հիմնեց Առաքել Նուպար-Շահնազարյան եկրորդական վարժարանը։ Այս վարժարանը իր գոյությունը պահպանել է մինչև 1875 կամ 1876 թ., իսկ 1869—71 թթ. ունեցել է նաև տպարան։

Չոպան(յան) Գևորգ— Մի շարք բարեգործական ու մշակութային ընկերությունների անդամ, կազմակերպել է հանգանակություներ` աշակերտներին գրքերով ու գրենական պիտույքներով բավարարելու համար։

Պող(լ) իկյուն Մարտիկ(ն)— Պ. Դուրյանի աշակերտական ընկերը, հետագայում նախ ուսուցիչ, ապա ծխախոտի ֆրանսիական մաքսային ընկերության Սեբաստիայի բաժանմունքի տնօրեն։

Սետեֆնյան Ռումանոս (1837—1905)— Դերասան, հուշարար ու թատրերգակ։

Վասակ Սյունի— Հայ մարզպան, վճռական պահին դավաճանեց հայերին, և 451 թ. ազգային-ազատագրական պատերազմի ժամանակ անցավ պարսիկների կողմը։

Վարդանյան Աղավնի ( ? —1930)— Կ. Պոլսի Ագապյան վարժարանի ազատախոհ աշակերտուհի, ավելի ուշ ամուսնացել է Արմեն Լուսինյանի հետ, դարձել հնչակյան գործիչ, հայտնի էր Մայր Արաքսի անունով։

Վարդան Մամիկոնյան— Հայոց սպարապետ, 451 թվականի ազատագրական պատերազմի ղեկավարը։

Վարդովյան Հակոբ (1835—1898)— Դերասան, ռեժիսյոր, «Թատրոն օսմանիե»-ի ղեկավարը։

Փանոսյան Կարապետ (1826—1905)— Հրապարակախոս, մանկավարժ, մի շարք հայատառ թուրքերեն թերթերի խմբագիր։

Քյաթիպյան Հովճաննես ( ? —1882)— Բժիշկ և հասարակական գործիչ, ուսանել է Փարիզում, 1862-ից վերադարձել է Կ. Պոլիս, սպանվել է թուրքական վարձկանների կողմից։