Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/36

Այս էջը հաստատված է

1870

12. ԿՈՒՅՍՆ ԼՔՅԱԼ

Հալեց սառեր գարնան արև,
Ոսկի մատամբք ծաղիկ, տերև
Ցանեց, ցրվեց ամպ ու բալ փույթ,
Պարզեց աստեղց կամարն կապույտ.
5 Ո՜հ, ինչո՞ւ կույսին
Նայվածքն է մըթին։

Ոսկի սփռեց լերանցն արփի,
Ծիծաղեցավ լուսինն յ՚ալի,
Կա՜յծ ու ծիծաղ, ծաղիկք համբուն,
10 Թերթեր, ուր սեր կարդա զվարթուն.
Ո՜հ, ինչո՞ւ գունատ
Է կույսին ճակատ։}

Բուլբուլն թառեր թավուտ թփին՝
Գեղգեղե գե՜լ աղիոք սրտին.
15 Թռչունք մըթին անտառաց խոր
Ձայնակցին, հեշտ սիրո ժըխո՜ր...
Ո՜հ, ինչո՞ւ լինի
Լուռ կույս լեզվանի։