Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/361

Այս էջը հաստատված է

Կազ— լուսավորության գազ ճրագ
Կազամար— թանաքաման
Կայթել— ցնծությունից ոստոստել
Կայլակ— կաթիլ
Կանուխ (կեկ) — վազ, վաղուց
Կառափ— գլուխ
Կարդալ— կոչել, ձայնել, հրավիրել
Կարի— շատ ավելի
Կեդրոնականություն— կենտրոնացում
Կեցե′ք— սպասեցե′ք
Կթոտիլ— տկարանալ, ուժասպառ լինել
Կիր (կրից)— կիրք, կրքերի
Կլլել— կուլ տալ
Կյա′ց— ապրի′
Կննիռ — դավ, խարդավանք
Կրանիտ — գրանիտ
Կրեա — կրիա
Համայր— երկարատև, երկար ժամանակ
Համբուն— համակ, ամբողջովին, ի սպառ
Համր— դանդաղ
Հայել— նայել
Հայեցի— հայկական
Հայեցված— հայացք, նայվածք
Հայկի ցեղից
Հայկար — հայաբնակ
Հանգայն— նման, իբրև
Հաջաղ — երեսի քող,վառ ազնիվ պարզարան կտորով քող
Հավելալ— ավելացնել, նավելուն — ավելացրած
Հափրեցնել— հագենալուց ձանձրացնել
Հեգ — թշվառ, խեղճ, տառապյալ.
Հիքոք — հեգերով, հիքիս— հեգիս, թշվառիս
Հեծել— հառաչել
Հեկեկ— հեկեկանք, հեկեկոց
Հեղել— թափել, հեղաու — թափի
Հեղձել— խեղդել
Հենուլ— հենվել, հենու— հենվի
Հեշտ, հեշտիկ— հեշտալի, ախորժելի, դուրեկան, հաճելի
Հեշտին— հեշտությամբ, դյուրինությամբ
Հեշտյավ— հեշտանքով
Հեռ — նախանձ, հակառակություն
Հետ— հետք
Հիմենյան— հարսենական
Հծծել— շշնջալ, փսփսալ
Հնչակ— զանգ, զանգակ
Հոդել— կապել, շաղկապել
Հոնկե— այնտեղից
Հոպոպք— խոպոպիկներ, գանգուր մազեր
Հովանոցակ— փոքր հովանոց, ճյուղերից հյուսած ծածկ արևից պաշտպանվելու համար
Հովել— հով փչել, զովացնել
Հրատ— կրակե, հրաբորբոք