Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/40

Այս էջը հաստատված է

1871



14. ՆԵ



Վարդը գարնայնի
Թե կույսին տիպար
Այտերուն չ՚ըլլար՝
Ո՞վ կ՚հարգեր զ՚անի։

5 Թե չը նմաներ
Կապույտն եթերաց
Կույսին աչերաց՝
Երկինք ո՞վ կ՚նայեր։

Թե կույսը չ՚ըլլար
10 Սիրուն ու ամբիծ,
Աստվածն այն երկնից
Մարդ ո՞ւր կը կարդար։


1871