Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/42

Այս էջը հաստատված է

16. ՆԱՅՎԱԾՔ ՄԸ

Ամրան տապեն ես խոնջած՝
Թավուտքի մը բյուր բյուր կայծ
Տերևներուն շուքն ինկած՝
Ո՜րչափ սիրեմ շունչն հովտաց՝
5 Մեղմիկ
Հողմիկ։

Արշալույսին կանուխկեկ՝
Ո՜րչափ սիրեմ՝ ոտքյս մերկ
Կոխելով մարգ ծաղկաներկ՝
10 Լըվացվելու գտնել մեկ
Հստակ
Վըտակ։

Երբ միայնակ ես գամ ման,
Ո՜րչափ սիրեմ կրակներս այն
15 Ներշնչելու սերս անձայն՝
Հոտոտելու կույսի նման՝
Քաղցրիկ
Ծաղիկ։