Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/44

Այս էջը հաստատված է

17. ՀԾԾՅՈԻՆՔ

Երբոր վարդի փունջք հայեցի
Ծըլան տժգույն ճակտիդ վերև,
Խոնարհեցիր աչերդ արև,
Քեզ այն օրեն ես սիրեցի։

5 Թերթեր հուզող սյուքի մը պես՝
Թըռար սրտիս ծալքերն թոթվել,
Քընարի մը կըրակե թել՝
Քեզ ձըգեցիր դու աղիքես։

Արդ կը փախչիս ինձմե սյուքի
10 Պես, շուքըդ տաս լոկ քընարիս,
Գիսաստղի պես հեռուն կ’նազիս՝
Հովին տըված մազերդ ոսկի։

Երբ աստղալույս գիշեր է զով,
Շրջագայիս Պաղլար-Պաշի,
15 Գիտե՞ս թե սիրտս ո՜րչափ մաշի՝
Շրջազգեստիդ լոկ շրշյունով։

Գա սյուքն ազատ քեզ այցելու,
նային քեզի աստղերն ազատ,