Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/48

Այս էջը հաստատված է

20. ՍԻՐԵԼ

Բույլ մը նայվածք, փունջ մը ժըպիտ,
Քուրա մը խոսք դյութեց իմ սիրտ։

Ես ուզեցի լուռ մենանալ,
Սիրել փըթիթք, խորշեր թավուտ,
5 Սիրել կայծերն երկնի կապուտ,
Առտըվան շաղն, իրիկվան բալ,
Ճակատագրիս սև գիծ կարդալ,
Խոկալ, սուզիլ, ըզմայլիլ սուտ։

Ո՜հ, խուրձ մը վարս, եդեմ մը շունչ,
10 Շրջազգեստ մը շրշեց իմ շուրջ։

Ես ուզեցի լոկ ու մինակ
Սրտակցիլ ջինջ վըտակին հետ.
Հիշատակի չ՚ունի նա հետ,
Սի՛րտ մ’որուն մինչ սուզիմ հատակ,
15 Գտնեմ զ՚իս հոն դժգույն, հստակ,
Գաղտնի՛ք մ՚ունի — այն՝ անթիվ վետ։

Եթեր մը տրոփ սրտի լսեցի,
Հծծեց․— կ՚ուզե՞ս սիրտ, ե՛կ ինծի»։