Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/50

Այս էջը հաստատված է

21. ԴՐԺԵԼ

Փունջ մը կնճիռ, բույլ մը կայծակ,
Դըժոխք մ՚անեծք խոցեց հոգյակս։

Ես ուզեցի պաշտել ըզնե,
Սիրել ժպիտքն՝ փըթի՜թք անհուն,
5 Սիրել աստղերն սև աչերուն
Եվ այն խոկումն, որ մթագնե
Պայծառ ճակատը՝ այն ամպն Է
Որ կ՚ըշպարե դեմքը լուսնույն։

Գիշեր մը սուգ, անդունդ մ՚հառաչ՝
10 Հուզեց ներա հոգին ու լանջ։

Ես ուզեցի միշտ քովն ըլլալ,
Մըտիկ ընել թնդյուն սրտին,
Շնչել, խրմել ներա հոգին,
Եվ շոշափել լոկ ձյունափայլ
15 Ծոծորակին վըրա ծալ ծալ
Թափող վարսից ալյակք ծըփին։

Օվկեան մը տրտունջ լսեցի,
«Զ՚իս կը նեղե՜ս- հծծեց ինծի։