Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/51

Այս էջը հաստատված է

Ես ուզեցի քընար մ՚ըլլալ
20 Ներա ձեռքին տակ հևացող,
Ներա հոգվույն խորն հիացող
Թեթև պատկեր մ՚ըլլալ շարժյալ,
Մոռնալ զիս, լոկ ըզնե՛ խոկալ,
Կ՚վառե երազ մ՚որուն մեկ շող։

25 Ամպրոպ մը սաստ ցնցեց հոգիս,
Գոչեց — սիրել չ՚ես կրնար զ՚իս»։

Ի զո՜ւր սիրտըս մըխաց առջին,
Խնկարկելու սիրտն անապատ.
Ցուցի իրեն ճակատս գունատ,
30 Կուրծըս գոգած, մարն իմ աչքին,
Ի զո՜ւր շուրթերս դողդոջեցին,
Զ՚ինքը սիրելս հծծեցին յայտ։

Նե հեռացավ ինձմե,ըսավ,
— Բա՛վ սիրեցի քեզ, մնաս բարյա՜վ»:

35 Որոտացին խոկմանցս ամպեր,
Կայծակնահար ըրին հոգիս,
Մոխիր դարձան երազներս յ՚իս,
Ճակատագիրս խնծղաց ի վեր,
Խորշ մը կար որ զիս չը ծաղրեր,
40 Այն լուռ փո՛սն էր գերեզմանիս․..։

Փունջ մը կնճիռ, բույլ մը կայծակ,
Դժոխք մ՚անեծք խոցեց հոգյակս.․.։


1871