1893-ի ժողովածուի նամակների տեքստերին հանդիպադրել է Դուրյանի տաղերի ավռտուն (տետրակ) և ինն նամակների ինքնագիր տեքստերը՛ միաժամանակ ցույց տալով Բ էքսերճյանի թույլ տված սխալներն ու վրիպումները: Ա. Գալայճյանը ձեռքի տակ է ունեցել նաև բանաստեղծությունների նախնական տեքստերը (Ա տետրակ), բայց հարկ չի համարել դիմել դրանց: Մինչդեռ այդպիսի աշխատանքը ցույց կտար, թե ինչպես է ստեղծագործել Դուրյանը: Թեև Ա. Գալայճյանի նշած տաղերի աղավաղումների զգալի մասը մատնանշված է Ա. Չոպանյանի 1967-ին երևանում տպագրված «Պետրոս Դուրյանի կյանք ու գործը» մենագրությունում, իսկ նամակների՝ Էքսերճյանի հապաված հատվածները վերականգնված էին այլ ուսումնասիրությունում¹, բայց դրանցով հանդերձ երուսաղեմյան ժողովածուների արժեքը եզակի է. քանի որ, ըստ էության, առաջին անգամ Դուրյանի տաղերը և նամակների մեծ մասը հրապարակվեցին անարթար տեսքով²:
***
Ներկա հրատարակությունը իր բնույթով գիտական է և եղածներից՝ առավել ամբողջականը: Տեքստ պատրաստողը չի օգտվել գրողի ինքնագրերից: Նա հենվել է Պ. Դուրյանի 1872, 1893 և երուսաղեմյան ժողովածուների տեքստերի վրա՝ դրանք ստուգելով ու ճշգրտելով ըստ տարբեր ժամանակներում պարբերական մամուլում տպագրված առանձին սաեղծագործությունների տեքստերի և Ե. Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանի Ա. Չոպանյանի արխիվում պահվող հարուստ նյութերի: Հաշվի են առնված Մ. Չերազի առաջարկած ուղղումները Պ. Դուրյանի տաղերի ֆրանսերեն արձակ թարգմանությունների առիթով, ինչպես նաև Բ. էքսերճյանի, Ա. Չոպանյանի, Մ. Ճանաշյանի, Վ. Թերզիբաշյանի և այլոց բանասիրական դիտողությունները:
«Երկերի ժողովածու»-ն կազմված է երկու հատորից և ամփոփում է հեղինակի ոչ միայն մինչև այժմ հայտնաբերված բոլոր գործերը, այլև մեզ հասած առանձին պատառիկներն ու գրողին վերագրվող նյութերը («Հավելված» բաժնում): Նյութերը բաշխված են.