Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/64

Այս էջը հաստատված է

27. Զ’ՆԵ ՊԱՇՏԵՄ

Ճառագայթի ու վարդի
Փթթումներով վեհապանծ՝
Ես չը սիրեմ սա դեմքը
Սիրո ժպտով մը օծած։

5 Ես չը սիրեմ, երբ կույսի մ’
Աչերը զ՞իս բուրվառեն՝
Զերթ հուր ամպոց զույգ մը հույս
Հոնիցը տակ մեղմորեն։

Գիսաստղի պես հերարձակ՝
10 Ես չը սիրեմ սա վըճիտ
Կույսն, ոյր դեմքեն կը փթթին
Լուսնի դալուկն ու ժըպիտ։

Ես չը սիրեմ՝ հանդիպիմ
Երբ կույսի մը հեզանազ,
15 Որ եդեմ մը կը բուրե,
Կ’վառե երկինք մը երազ։

Ես չը սիրեմ սա կապույտ
Զույգ մ’երկիններն* գինովցած,


[1]

  1. <Աչքի նմանությամբ առնված>