Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/69

Այս էջը հաստատված է

«Մնաս բարովի» սա կարմրորակ՝
20 Տըխուր կըրակ ւ՚երկնի բոցեր։

Ունեի ես երբեմն առատ
Վարդեր, առատ աստղեր նույնպես,
Ճակատագիրս սև տեսավ շա՜տ,
Բրցուց, քաղեց զ՚անոնք սրտես։

25 Ունեի ես իմ սիրուհին,
Որո թեպետ աչքն էին սև,
Սակայն սըգալ չը դիտեին...
Հրեշտակ մ՚էր նե, հրեշտակ անթև։

Սև երազ մը օր մը դողդոջ
30 Մըղեց զ՚իս սե՛ փոսի մ՚առջին՝
Ուր քար կտրած՝ սիրտ ի թընդոջ՝
Դագաղի մ՚աչքս հառած էին։

Ավա՜ղ ներա վարդքն ու աստղերն
Լուռ պիտի տար կուլ այն սև փոս,
35 Ցուրտ համբույր մը առի ճակտեն,
Ներա Վերջին ձոնն էր ափսո՛ս։

Եվ լըսեցի յայնժամ՝ թի թի
Սև սև հողեր կոշտ թնդեցին
Տըխուր քողքին վըրա փայտի...
40 Դըժոխք մ՚անեծք այն սև՛ օրին։