Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/7

Այս էջը հաստատված է

Առաջին հատոր — տաղեր, հրապարակախոսություն. նամականի, դամբանական:

Երկրորդ հատոր — թատրերգություններ:

Տեքստ պատրաստողն առաջնորդվել է հետևյալ սկզբունքով,

ա) Նյութերը դասավորված են մանրային-ժամանակագրական սկգբունքով: Պ. Դուրյանը տպագրության պատրաստելով իր քերթվածների գրքույկը, հաշվի է առել միայն դրանց ներքին-իմաստային առնչակցությունը, դուրս է թողել 1867-ից առաջ գրված գործերը: Ներկա հրատարակաթյունում, որքան թույլ է տալիս ժամանակագրական սկզբունքը, պահպանված է հեղինակի ընտրած հաջորդականությունը, սակայն զետեղված է նաև 1864-ին գրված մի տաղ ևս: Երկու բանասաեղծություն, որոնց գրության թվակնը հնարավոր չի եղել պարզել, առանձնացվել են «Անթվակիր տաղերս ես– թաբաժնում: Առանձին են ներկայացված նաև տաղերի տարբերակները:

բ) Հեղինակյին բացատրությունները նշված են աստղանիշով, իսկ տեքստ պատրաստողինը փակագիծ ունեցող արաբական թվանշաններռվ, օրինակ՝ 1): Առաջինները ցույց են տրվում տողատակում, մյուսները՝ ծանոթագրություններում: Կրկնությունից խուսափելու նպատակով, հեղինակային տեքստում հիշվող անձնանունների և տեղանունների մասին տեղեկություններ են տրվում համապատասխան բառարաններում:

գ) Ծանոթագրություններում ներկայացված է Դուրյանի առաջին ժողովածուի աղավաղման պատմությունը, համառոտակի նկարագրված են մինչև այժմ լույս տեսած հրատարակությունները, արծարծված է ինքնագրերի խնդիրը: Ապա յուրաքանչյուր գործի կապակցությմբ տեղեկություններ են հաղորդվում տպագրության ու գրությն հանգամանքների (իսկ թատերերգաթյունների համար նաև առաջին բեմադրության) մասին, ցույց են տրվում աղավաղումները, տեքստային տարբերությունները և հեղինակային սրբագրությունները:

Տաղերի աղավաղամներն ու տեքստային տարբերությունները ցույց են տրվում համապատասխան տողի ընդգծումով, իսկ նամակների և թատերերգությունների տեքստային տարբերությունները՝ արաբական թվանշաններով:

Հեղինակային սրբագրությունները նշվում են. նախնականը՝ ուղղանկյուն փակագծերով ([ ]), իսկ ավարտունն՝ ընդգծումով: Օրինակ.