30. ԱՌ ՄԱՅԻՍ
Ծաղիկներու մայրի՛կ դու կույս՝ Ո՛վ իմ Մայի՛ս ծաղկահանդերձ, Սա երփներանգ ծաղկոքդ հանդերձ Է՞ր չը բերիր Ծաղիկն հոգվույս։ 5 Ո՜հ, միթե կա՞ այլ զըվարթուն Մայիս հոգվո Ծաղիկներու․ — Նա փողփողե վերև գլխու,— Մի դալկահար Մայիս անհուն։
1871