Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/76

Այս էջը հաստատված է

Դողդոջ մտնե առագաստը գիրգ հարսը,
20 Արտասվաթոր՝ դեմքին ծածկած հույլ վարսը՝
Որ չ՚ըլլա թե հանկարծ սիրո մրմունջը
Խափանե վատ Քրդին տռփոտ մըռունչը.
Սերը փեսին արյամբ կարմրի,
Հարսը Քրդին կ՚երթա գերի...։

25 Մի՜շտ կը ցանե Հայն, չը հնձեր... անոթի՜...
Իր դալկահար դեմքեն երկու շիթ կաթի,
Արտոսր ու քիրտ միանգամայն... ո՜վ Աստված,
Նա ճաշակե տրտմած սրտով ցավ ու հաց.
Այս տարաբախտ ազգն է Հա՛յը,
30 Մեր արյո՜ւնը, մեր եղբա՜յրը։

Ա՜հ, ոտնակոխ Հայուն սիրտը և տաճար
Հրացանն յ՚ուս սա կոշտ Քրդին անդադար,
Եվ մեր ներսը չ՚եռա՞ր կարմիր մեկ ալին
Կամ մեկ փրփուրն հայրենյաց սուրբ երակին,
35 Որ սառույցի զերթ որդիներ՝
Մեր աղիքները չ՚ենք թոթվեր։

Ի՞նչ սիրտ է այս, որ հոս գամեր է Աստված,
Մինչ չը սիրեր նա հայրենիքը ցաված...
Չ՚ունի ներսը Հայն իր նախնյաց տըրոփը,
40 Լըքե՜ր է զ՚ինք ճակատագրին Սերոբը.
Երես դարձուց Հայն սուսերեն,
«Սև» ժառանգեց լոկ պապերեն։