Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/8

Այս էջը հաստատված է

17 Աչերու [կայծն] բոբն երբ մարի,

Սա նշանակում է, որ Դուրյանը 17-րդ տողը նախապես գրել Է «Աչերու կայծն երբ մարի», ապա դարձրել՝ «Աչերու բոցն երբ մարի»:

դ) Հեղինակային տեքստում առանձին բառերի բացթողումները, ենթադրաբար վերականգնված բառերը կամ լրացումները առնված էն սուրանկյուն (< >), իսկ տեքստը պատրաստողինը՝ ուղղանկյուն ([ ]) փակագծերի մեջ:

ե) Պահպանված են արևմտահայերենի ուղղագրության հիմնական առանձնահաակությունները. կը եղանակիչի առանձին գրություն (կը սեղմիմ), որոշ հասարակ գոյականների գլխատառով գրություն (Հայ, Քուրդ Մայիս) և այլն: Հեղինակն օգտագործել Է գրաբարյան բառեր, որոնց արտասանությունը տարբերվում Է գրությունից: Օրինակ, գրվում Է «յալի» «յոր», «յերկին», բայց ընթերցվում Է «հալի», «եոր», «հերկին»: Տեքատ պաարաստողը հեաևել Է Հր. Աճառյանի սկզբունքին՝ այդպիսի բառերում ընդգծելով նախդիրը (յալի, յոր, յերկին): Նույնը վերաբերում Է նաև «ոյր» բառին, որը արտասանվոմ Է «ույր», ուստի այդ բառը ևս ընդգծվում Է: Միևնույն ստեղծագործությունում միևնայն բառի տարբեր գրություններից (հեգ-հեք, ամբիծ-անբիծ, փնտռել-բնտռել և այլն) ընտրված է մեկը: Հատորների վերջում զետեղված Է դժվարհասկանալի բառերի և առանձին դարձվածների բառարան, որտեղ բացատրությունները տրված են, նկատի առնելով միայն դրանց կոնկրետ, տեքստային կիրառությունը: Կետադրությունը հարմարեցված Է ժամանակակից ուղագրությանը:

Տեքստ պատրաստողը անհրաժեշտ Է համարել Պ. Դուրյանի վերջին նամակը հրապարակել առանց որևէ ուղագրական կամ կետադրական միջամտության, քանի որ նրա քերականական «մեղանչումները» արդյունք են գրողի հոգեկան ծանր վիճակի:

Ինստիտուտը խորին շնորհակալություն է հայտնում Ֆրանսահայ մշակութային միության նախագահ պարոն Ա. Դարբինյանին, Փարիզի Նուպարյան մատենադարանի նախկին տնօրեն պարոն Ա. Սալմասլյանին, Վիեննայի Մխիթարյան մատենադարանի տնօրեն Հ. Ռափայել Քյոսյանին, որոնց ջանքերով ստացվել են «Օրագիր ծիլն Ավարայրվո» թերթի 1869 և 1871 թվականների մի քանի համարների միկրոֆիլմերը կամ ընդօրինակությունները: