Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/80

Այս էջը հաստատված է

35. ՆՎԵՐ ՀԻՇԱՏԱԿԻ

ԱՌ Պ. Լ. ՃԱՆՖԵՍՃՅԱՆ

ՀՈՒՇՔ

Սա խաղաղ Մայր — Օվկեանին,
Ուր փողփողեն ավազք ոսկի՝
Մեր երազոց վառարանին
Թ’եզրեն՝ վարդից մեջ աճյունի
5 Երբ արևը շողշողե,
Դու իմ սերը միշտ հիշե՛։

Թավուտքե մը կանաչ ու մորչ,
Որոց շուքը սիրեինք միշտ
Նստիլ, խոսիլ շրթամբք դողդոջ,
10 Ծըծել անհագ իրարու սիրտ,
Երբ տերև մը խարշափե,
Դու իմ մրմունջքը հիշե՛։

Առավոտներն գարնանային,
Ո՜հ, հորիզոնն ալ վարդավառ՝