Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/81

Այս էջը հաստատված է

15 Յ՚այց ելնելուդ ծաղկած մարգին,
Ուր կը գտնես մորչ չոր մացառ՝
Երբ թռչնիկ մը ճըռվողե,
Դու իմ իղձերը հիշե՛:

Պաղլար֊պաշի ելած ատեն՝
20 Եվ կամ սա՛րը Չամլըճային՝
Սիրո՜ւն վայրեր ուր միշտ արդեն
Ճեմել հոգիք մեր սիրեին՝
Երբոր զեփյուռ մը փըչե,
Դու իմ հոգին միշտ հիշե՛։

25 Եվ առօրյա աշխատանքե
Վաստակաբեկ վերադարձիդ՝
Եվ կամ սիրո արշավանքե
Դարձած ատեն տըրոփ ի սիրտ՝
Երբ հորիզոնն հրդեհե,
30 Դու իմ կրակները հիշե՛։

Ամրան գիշեր մ՚երբոր գտնես
Աստղերն առատ գլխուդ վըրա՝
Եվ լուսինը լապտեր ընես
Դողդոջ քայլից դեպ ’ի Մոտա,
35 Երբ շրջազգեստ մը շրշե,
Իմ մաշած սիրտը հիշե՛,։


[1]

  1. 6— Պետրոս Դուրյան