Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/88

Այս էջը հաստատված է

38. Ի՛ՆՉ Կ՚ԸՍԵՆ

Ինծի կ′ըսեն — ինչո՞ւ լուռ ես.—
«Ո′հ, միթե բառ կամ խոսք ունի՞
Արշալույսը, որ կը բռընկի,
Զի անհուն է այն ալ ինձ պես»։

5 Ինծի կ՚ըսեն — միշտ տխուր ես)),
«Ի՞նչպես չըլլամ, մեկիկ մեկիկ
Թոթափեցան գլխուս աստղիկք...
Արշալույս մը չ’անցավ սըրտես»։

Ինծի կ’ըսեն — կրակոտ չ’ես,
10 Լըճակի մը պես ես մեռած,
Դալկահա′ր դեմքդ ու հայեցված»։ —
«Ո՜հ, հատակն են իմ փրփուրներս»։

Ես ինձ կ՚ըսեմ — ժամդ է հասեր,
Քու երկըորդ սև մորդ գընա գոգ,
15

Գերեզմա′ն, հո′ն գտնես դու գոգ

Վարդերt թրթռում, թռիչ ու աստղեր․․․»։


1871