Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/90

Այս էջը հաստատված է

Երբոր հովիկն իր այտեն գույն գեղանի
Եվ իր ամբիծ լանջեն առած քիչ մը հոտ`
Տանի սփռե անապատներն ավազոտ,
25 Ի’ահա փթթին ծաղիկներ բյուր առավել.
Անոր համար ի՞նչ է ծաղիկ փթթեցնել,
Մինչդեռ սիրո կես դիակներ կը հառնեն`
Երբ սև աչքեն սըլաք մ’ուղղէ բոցեղեն։

Լուսինն արդեն կը քողազգեր` պըճներ զինք
30 Նուրբ ամպիկով, ուսկից ուսան թրքուհիք
Ծածկել իրենց դեմքն հաջաղով նրբաթել,
Անոր նըման տժգոյն ըլլալ և դյութել։
Լուսի՛ն, գըտիր լույս ցողելու ցածուն հյուղ,
Ուր գեթ ցամքած է կանթեղին առկայծ յուղ.
35 Մի՛, մի՛ սորվիր գաղջ արևեն ձըմեռվան
Մոռնալ հյուղն, ուր ամայի է վառարանն,
Եվ լոկ սրտերն հոն կը մըխան հուսահա՜տ...
Ծագե հյուղին այն` բանաստեղծն ուր աղքատ
Ինք լույս, կըրակ ոչ մեկն ունի գըրելու.
40 Սարն իր աստեղց թո՛ղ, դըղյակն ալ ջահերու,
Գընա՛ ցողել լույս տրնակին այն ցածուկ,
Ուր մայր մը գիրկն առած կայտառ մի մանուկ`
Ցույց տալ կ’ուզե քեզ Աստուծո զերթ պատկեր,
Դու որ միայն սիրահարաց ես լապտեր։

45 Տերևներուն մեջեն արծաթ լի լուսինն
Կը. դիտեի` ինչպես որ դեմքն հարս կուսին`
Երբ կը ծածկե քողքն հիմենյան ոսկեթել,