Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/105

Այս էջը հաստատված է

և դիմացս` միշտ Հայաստանի սպառնալից նայվածքը... Դադրեցե՛ք, աղեկտուր ձայնե՛ր, ո՜հ, միթե զի՞ս կանիծեք, զիս, հայրենյաց դահիճս... Կարծես թե Սեբաստիո պարիսպները վրաս պիտի փլին` անխնա ջախջախելու համար զիս... Ա՜հ, ո՞վ պիտի քակե այս շղթաները, որ ազատ փախչիմ... Ո՛չ ոք' ամենքն ալ կը նախատեն զիս... Ուրեմն բնավ չի պիտի քակվին այս շղթաները, մինչև որ գլուխս չր ջախջախեն... Ո՜վ անիծյալ գիշեր, ինչո՞ւ սրտիս խորն արհավիրք չը թափեցիր, երբ մթությանդ տակ կը խորհեի այս վատ մատնությունր... Ա՜հ, «անե՜ծք... վրեժ...» կը մռնչեն ականջիս, երկինք և երկիր, և դժոխք ծափ զարնելով զիս ծաղր կրնեն... Խընդա՛, ո՜վ Սանդարամետ5), որ Վաչեն քու ծուղակդ գլորեցիր... խնդա՛, որ քու հաղթությանդ սուրն ըրիր զիս։

Տեսիլ Ժ

ՎԱՉԵ և ՆԵՐՍԵՀ

ՆԵՐՍԵՀ.— (դրսեն) Օգնությո՜ւն... Օգնությո՜ւն...

ՎԱՉԵ.— (սարսափած) Ո՜վ երկինք... Ի՞նչ կը լսեմ... հորս ձայնն է, կարծեմ կը խողխողեն զինքը...

ՆԵՐՍԵՀ.— (դրսեն) Ա՜հ... (վիրավորյալ տեսարանը կուգա) Սիրտս... Զարնվեցա առանց զարնելու...

ՎԱՉԵ.— Այո՛, հայրս է... Ո՜հ, արյունը սրտեն կը վազե... Ո՞ւր փախչիմ, բացվեցե՛ք անդո՛ւնդք, և զիս ձեր խորությանը և խավարին մեջ ծածկեցեք...

ՆԵՐՍԵՀ.— (զայն տեսնելով զարմացմամբ) Ի՜նչ կը տեսնեմ... Վաչե հոս, շղթայակապ... Միթե արդար երկի՜նք