Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/107

Այս էջը հաստատված է

ԱՐԱՐՎԱԾ Գ

ՍԵՎ ՀՈՂԵՐ

Սև հողեր դաշտը.— Ասդին անդին ցրված դիակներ.—

Արևը դեռ նոր հորիզոնեն վեր կը բարձրանա:

Տեսիլ Ա

ԵՐԱՆՅԱԿ.— (վարագույրը բացված ատեն առանձին, հերարձակ. զավկին դիական քով ծնրադրած կուլա, հետո կելնե).

Գնա՜ց արտասվաթոր թևերով սև գիշերը, ահա արևը զարհուրած կսկսի իր լույսը Հայոց արյունլվա ավերակացը վրա սփռել... Ամեն տեղ սգապատ լռություն մը կը տիրե և միայն մերթ ընդ մերթ խղդուկ հառաչանքներ սև նոճիներուն մեջեն սահելով այս լռությունը կր վրդովեն... Կը նիրհե ահա Հայաստան շնչասպառ փլատակաց տակ և հուսահատ կարտասվե... (առ դիակըն) Խե՜ղճ որդյակ, եթե դու ալ կենդանի եղած ըլլայիր, քու կյանքդ միայն հայրենյացդ աղեկտուր վիճակին վրա սոսկալով պիտի մաշեր... Դու ալ ամոթահար պիտի զարհուրեիր,