Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/160

Այս էջը հաստատված է

պատիր խոստումով մը անբիծ լանջք մը պղծեցիր... Ա՜հ, ես թագե մը ավելի գեղեցիկ էի։


ԱՐՏԱՇԵՍ.– Կը զառանցես, կին դու։

ՈՐՄԶԴՈԻԽՏ.– Անունս տուր։

ԱՐՏԱՇԵՍ.– Բայց։

ՈՐՄԶԴՈՒԽՏ.– Որմզդուխտն եմ։

ԱՐՏԱՇԵՍ.– Ատանկ անուն մը չեմ հիշեր։

ՈՐՄԶԴՈԻԽՏ.– Սիրտդ ժայռ է, սառ է, Արտաշես, ինչպես կը կոխկռտես արմատեն թափած ծաղիկ մը։

ԱՐՏԱՇԵՍ.– Բայց բավակա՛ն է, ալ գնա՛, գիշեր ատեն անհանգիստ մի՛ ըներ զիս։ Ուրվականի մը պես պաղ ես։

ՈՐՄԶԴՈԻԽՏ.– Սակայն միտքդ բեր երիտասարդության որսերդ... կը հիշե՞ս գյուղը, իմ տնակս, մեր հովանիե ու ծաղիկե կանաչ անկողինը, այն արցունքները, զոր լանջքիս վրա կը թափեիր և ես կը համրեի, բաժանումդ, որ զիս սառեցուր, հանդիպումնիս վերջին անգամ, որ Արշեզը քեզի տվի, կը հիշե՞ս։

ԱՐՏԱՇԵՍ.– Բայց երբեք չեմ ճանչնար քեզ և բան մ՚ալ չեմ հիշեր ըսի... Պիտի մեկնի՞ս։

ՈՐՄԶԴՈԻԽՏ.– Հպա՜րտ ես, Արտաշես...

ԱՐՏԱՇԵՍ.– Եվ դու ալ համբերությունա կսպառես։

ՈՐՄԶԴՈԻԽՏ.– Թագավո՛ր, դողա՛ Պարսկուհվո մի վրեժխնդրութենեն... Կամ մեռցո՛ւր զիս և կամ՝ մեռի՛ր։

ԱՐՏԱՇԵՍ.– Եթե կնոջմե մը դողայի՝ Արտաշես չէի ըլլար, վատ կըլլայի, թագավոր չէի ըլլար՝ դահիճ կըլլայի... Բայց ես իմ դահճուհվույս կըսեմ՝ «միշտ ազատ ես»...

ՈՐՄԶԴՈԻԽՏ.– Մի՛ վստահիր... Արևը հորիզոն մը և կյանքը գերեզման մը, աստղը անկում մը և բախտը անիվ մը

160