Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/165

Այս էջը հաստատված է

ԱՐՏԱՇԵՍ.- (դրսեն) Ուրեմն չեն խոնարհիր…


ՈՐՄԶԴՈՒԽՏ.- Ինքն է… Բա՛խտ և խավա՛ր, ինձ կրթնեցեք… (կը մեկնի):


Տեսիլ Զ




ԱՐՏԱՇԵՍ, ԽՈՍՐՈՎ



ԽՈՍՐՈՎ.- Երբե՛ք, տեր արքա, չը կրցա վերջապես քու փառացդ ճաճանչներովը Կրյուսոսի աչքը շլացնել։

ԱՐՏԱՇԵՍ.- Լա՛վ, լա՛վ, արյուն կուզեն։

ԽՈՍՐՈՎ.- Սուրին շողյունեն չեն զգուշանար, տեր արքա, պետք է որ հարվածը զգան իրենց կուրծքերը... Ժայռի մը վրայեն խաղաղ օվկիանոսը կը դիտեն անտարբեր, պետք է որ հուզին կոհակները և այն ապաստանարանը ողողեն, մահ անխոհեմներուն...

ԱՐՏԱՇԵՍ.-Ահա արշալույսը կը ծագի, կը դժգունին աստղերը` Կյուսոսի պարտությունը նախազգալով, և լուսինը շառագունած արևմուտքը կը խոնարհի գույժ տալու… Ահա սոխակներն առաջուց Հայկյան հաղթությունը կը նվագեն... Հիմա Արևը կը ծագի... պիտի քալենք... (փողը կը հնչեցնե., զորքերը քներեն ցատկելով կը պատրաստվին և տեսարանին վրա կուգան կը շարվին):


Տեսիլ է




ՆՈՒՑՆՔ, ՎՐՈԻՅՐ, ԶՈՐԱԿԱՆՔ և ԱՅԼՆ



ՎՐՈՒՅՐ.- Տեր արքա...

ԱՐՏԱՇԵՍ.- Կրյուսոս արյան մեջ կը փնտռե հաղթությունը, Վրույր...