Այս էջը հաստատված է
ԱՐԱՐՎԱԾ Ե
ՊԱԼԱՏ
Տեսիլ Ա
ԱՐՏԱՇԵՍ, ՎՐՈՒՅՐ, ԽՈՍՐՈՎ, ԹԻԿՆԱՊԱՀՔ, ԶՈՐՔ
(տեսարան կը մտնեն)
ԱՐՏԱՇԵՍ.— Վերջապես Լյուդիո փառաց վերջալույսն ալ գեղազարդեց Հայկական թագը և Արևմուտքեն հուսո աստղեր բարևեցին Արտաշեսի հսկա քայլերը, խորտակեցան բանակները` ինչպես կատաղի կոհակներ, որ սեպացյալ ժայռի մը ստորոտը փշրելով տխուր մրմունջ մը կը թողուն իրենց ետևեն... Լյուդիա վերջին հառաչանք մը ուներ, թնդաց նա գերեզմանաց և ամայի պալատներու կամարներուն տակ... Զարհուրեցա՞ք և դուք, ստվե՛րք թագավորաց Լյուդիո, որ հոդ սպառազեն քանդակված արձանացեր եք... Կործանեցեք` եթե ամոթ կզգաք, լացե՛ք` եթե արցունք ունիք, հեծեցեք` եթե շունչ ունիք... Դեռ երեկ թագավորներ ձեր ստվերին տակեն կանցնեին պատկառանոք, այսօր խրոխտ ճակատ մը կը խնդա ձեր վրա և ձեր հիշատակը ձեր կոթողներուն ավերակին