Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/20

Այս էջը հաստատված է

ՎԱՐԴ.— Շատ աղեկ, Շուշ’ան, բայց այս ի՞նչ ձայն Է, մտիկ

ըրե...(հեռուեն հետևյալ երգը կը լսվի):


ՈՂԲԵՐԳ

Ո՜վ դու գիշեր, գիշեր լռիկ,լուսավառ,
Որ կը շնորհես ինձ ժամանակ, իմ թչվառ
Կյանքիս վրա արցունք թափել վշտահար,
Միայն զքեց գաա ցավույտ մխիթար։

Եվ դուք, եր՛կինք, երկինք գթած, զորաթյան,
Տըվե՛ք գոնե այս իմ ջրթանց դողդոջուն,
Անե՜ծք կարդալ անոր, որ զիս արտասվաց
Մտանեց խաթեց դերևացույց հույսո կենաց:

Թշվառ եմ ես թշվառությանս վերջ չըկա,
Ուրեմն անե՜ծք թափին գլխուն Սուրմակա
Եվ ինձ հիքիս որ եզա վատ սիրագրուժ,
Երկի՜նք, գթա՛ և արցունքներս բեր դու հուշ:


ՇՈՒՇԱՆ.— Ի՞նչ ողորմագին ձայն Է այս...Ո՞վ Է արդյոք...

ՎԱՐԴ.— Անշուշտ թշվառ կին մ’Է, ո՞վ գիտե, ի՞նչ աղետքի հանդիպել է։
ՇՈՒՇԱՆ.— Դու կու լա՞ս, Վա՛րդ... բայց ինչո՞ւ, ըսե՛, կաղաչեմ։
ՎԱՐԴ.— Այս ձայնը... այս ձայնը սրտիս խորը թնդավ, չգիտեմ, ակամա արցունք հոսեցին աչվըներես։
ՇՈՒՇԱՆ.— Ա՜հ, խե՜ղճ կին, արդյոք ի՞նչ է իր վիշտը, միթե դարման կրնա՞նք տալ իրեն, Վար՛րդ։
ՎԱՐԴ.— Գուցե... ի՞նչ ծանր է արդյոք իր վիշտը, զոր այսպես ողբալով թեթևցնել կուզե։ Երևի որ մեկը չունի,
որուն իր ցավը հայտնե և ստիպվեր է գիշերային լռության