Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/202

Այս էջը հաստատված է

Տեսիլ Գ

ՇԱՀԱՆԴՈԻհՏ, ԱՐՏԱՇԻՐ և ՍՄԲԱՏ

ԱՐՏԱՇԻՐ.— Բարև ազնիվ օրիորդ, կրնա՞ս ապաստան շնորհել երկու հոգնած ճամբորդներու։

ՇԱՀԱՆԴՈԻԽՏ.— Ազատ եք, տյարք իմ, եթե կը հաճիք այսպիսի խեղճ տնակ մը ձեզի ապաստանարան ընտրելու։

ՍՄԲԱՏ.— Շնորհակալ ենք, բարեսիրտ օրիորդ։

ԱՐՏԱՇԻՐ.— Կարծեմ կրնանք սա աթոռներուն վրա քիչ մր հանգչիլ։

ՇԱՀԱՆԴՈԻԽՏ.— Այո՛, տյարք իմ, թեպետև հին են։

ՍՄԲԱՏ.— Հոգ չէ, բավական է որ մեր հոզնությունը փարատեն (կը նստին):

ՇԱՀԱՆԴՈԻԽՏ.— Մինակ գիտնալ պետք է, որ զինվորի մր տունը չը կրնար ասկե քիչ խեղճ վիճակ մը ունենալ։

ԱՐՏԱՇԻՐ.— Հայրդ զինվո՞ր է, օրիորդ։

ՇԱՀԱՆԴՈԻԽՏ.— Այո՛, տեր իմ, ծերունի զինվոր մր։

ԱՐՏԱՇԻՐ.— Հիմա հոս չէ՞ ինքը։

ՇԱՀԱՆԴՈԻԽՏ.— Ո՛չ, տեր իմ, դուրս ելավ։

ՍՄԲԱՏ.— (ցած, սա թագավորն) Խիստ գեղեցիկ է, տե՛ր արքա... լսածնես ավելի։

ԱՐՏԱՇԻՐ.— Մանավանդ իր անուշ ձայնը սիրտս շատ գրավեց... Կուզեմ քովը մոտենալ, Սմբատ։

ՍՄԲԱՏ.— Աղեկ չես ըներ, տեր իմ, կը վախնամ որ հրեշտակային դեմքեդ շատ զարհուրի։

ԱՐՏԱՇԻՐ.— Այդչափ տգե՞ղ եմ, թշվառական։

ՍՄԲԱՏ.— Ո՛չ, տեր իմ, դուն քեզ գեղեցիկ կը նշմարես...