Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/218

Այս էջը հաստատված է

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— Կը սխալիս, հայր իմ, նա ալ քեզի պես զինվոր մ’է։

ԲԱԲԵԼ.— Խաբեր է քեզ անիկա... Ա՜հ, միակ աղջիկ մը ունիմ, այն ալ կուզեն ձեռքես կորզել... կայծակ մ’ալ ճաղատ ճակտիս զարնել... Բայց դարձյալ կը կրկնեմ, ի՞նչ գործ ուներ նա հոս... Ո՞վ էր։
ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— Հա՛յր իմ, գթա՛ ինծի, դեռ աղջիկդ եմ...
ԲԱԲԵԼ.— Ուրեմն դեռ չե՞ս պատասխաներ... Պետք է որ իրեն հարցնեմ (երթալու կըլլա):
ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— Ո՞ւր կերթաս, հա՛յր իմ։
ԲԱԲԵԼ.— Պիտի տեսնվիմ անոր հետ... Գուցե սրով...
ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— Ո՜հ, զի՛ս սպաննե, հայր իմ, անոր տեղ... Հանքավորը ես եմ։
ԲԱԲԵԼ.— Ուրեմն կը սիրես զինքը հորմեգ գաղտնի, ազնվական մը, զոր ես կատեմ... Ուրեմն դու ալ իմ աղջիկս չես, ես մինակ եմ, մինակ աշխարհիս վրա, և այսուհետև գերեզմանի քարերն են իմ կնճռոտ ճակտիս բարձ... Ա՜հ, Շահանդուխտ, ի՞նչպես չը գթացիր հորդ ալևոր մազերուն... Կուզես որ արցո՞ւնք քալեն հորդ ցամքած աչերեն։
ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— Հանդարտե՛ հայր իմ, ինքը քու որդիդ է...
ԲԱԲԵԼ.— Երթամ տեսնել, թե իրոք որդի՞ս է, թե որդեսպան մը։
ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— Կեցի՛ր, հայր իմ... դեռ կեցիր... (ոտքը կիյնե, Բաբել գացած ատենը դատավորը և զինվորներ կը դիմավորեն):