Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/24

Այս էջը հաստատված է

քանի որ ստիպեցիք զիս որ գաղտնիքս ըսեմ, ուրեմն հանցավոր եմ, ներեցե՛ք ինձ։

ՎԱՐԴ.— Կը ներենք քեզի, խե՜ղճ կին։
ՇՈՒՇԱՆ.— Եվ կը պաղատինք Աստուծո, որ ինքն ալ ներե
ՎԱՐԴ.— Բայց ո՞վ է քու առջի ամուսինդ, անշուշտ կը ճանչնանք զինքը, եթե այս գյուղը կը բնակի։
ՄԱՐԻԱՄ.— Պարետ երկրագործն է. հիմա եթե զինքը տեսնեմ, չեմ ճանչռր, վասնզի զինքը թողելես իվեր 17 տարի է։
ՎԱՐԴ.— Պարետ երկրագո՞րծն ըսիր... Ո՜վ երկինք...
ՇՈՒՇԱՆ.— Որդի ունի՞...
ՄԱՐԻԱՄ.— Բայց ինչո՞ւ խռովեցաք... այո՛, Վարդ անուն որդի մ՚ունի... Զավա՜կս...
ՎԱՐԴ.— Տե՛ր Աստված, ի՞նչ կը լսեմ... Ուրեմն մայրս ես դու, զոր մանկության ատեն կորսնցուցի։
ՄԱՐԻԱՄ.— Քու մայրդ... Ա՜հ...
ՎԱՐԴ.— Այո, մայրի՛կ, Վարդն եմ ես, քու որդիդ և դեռ կը սիրեմ զքեզ։
ՄԱՐԻԱՄ.— Եվ ներեցիր քու մորդ, այնպես չէ՞ (զիրար կը գրկեն):
ՇՈՒՇԱՆ.— Ի՜նչ անակնկալ դիպված:
ՎԱՐԴ.— Ալ երջանիկ ես, մա՛յր իմ, վասնզի քու որդիդ գիրկդ է։
ՄԱՐԻԱՄ.— Այո՛, երջանիկ եմ... Որդյակ իմ...
ՎԱՐԴ.— Թե որ զքեզ հորս քովը տանիմ, ալ չի պիտի վշտանաս, այնպես չէ՞...
ՄԱՐԻԱՄ.- Հո՜րդ... Ա՜հ, ո՛չ, ո՛չ, արժանի չեմ ես յուր